Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 12.25-ին, անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Անահիտ Վ.-ն:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն առ այն, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Այս մասին հայտնում է APA-Ն:
Մասնագետների կարծիքը մեկն էր՝ հանրությունը պատշաճ իրազեկված չէ, եթերում առկա գովազդային հոլովակներն էլ, որոնք պետք է իրազեկեին, արդեն հնացել են:
ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում այսօր հայտարարություն է հրապարակել մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգի» բանաձևի արգելափակման վերաբերյալ ու բացատրել, թե ինչու է վետո դրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» հետ մտնում է պայքարի մեջ «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Թուրքիայի Զինված ուժերը խանդակներ են փրում ու պատ է կառուցում Սիրիայի հետ սահմանին:
Թուրքական Milliyet թերթը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քննադատությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:
Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության արդյունավետությունը պետք է գնահատել տնտեսական թվերով:
Դիմակավոր անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի հարավարևմտյան մասում գտնվող Բոդրում հանգստավայրի Դատչ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկի այգում հանգստացողների վրա:
Ինչ վերաբերվում է ջրի համին, ապա պետք է ասել, որ այժմ Նորագավիթը ջուր է ստանում Արարատյան ջրաղբյուրից, որը լիովին համապատասխանում է որակին ներկայացվող պահանջներին: Ուրիշ է, որ, կապված ջրի բաղադրության հետ, այն, ինչպես եւ համակարգի մնացած 9 աղբյուրները, ունի իր բնորոշ համը:
Անկարայում 6 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Նրանց որդին բանակում է, իսկ դուստրն ամուսնացել է ու բնակվում է արտասահմանում:
Հուլիսի 30-ին «Բլից ինֆո» ակումբում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2015 թ.-ի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերի մասին վիճակագրական տվյալները:
Haqqin.az-ին հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր ռազմական տեսչության աշխատակիցների անունները, ովքեր ձերբակալվել էին կոռուպցիոն մեղադրանքով:
Խոսելով ՌԴ կողմից ՀՀ-ին ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ Շ.Քոչարյանը նշեց, թե դա չի խախտել բալանսը. «Մեր նպատակը հենց բալանսը պահպանելն է: Ադրբեջանը կարող է գնել զենք ցանկացած շուկայում, բայց պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ծախսում է գետնից դուրս եկած դոլարները՝ նավթադոլարները, և ավելի լավ եղանակ չի գտել, քան սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, որն անհեռանակարային է»:
Մեծ թատրոնի բալետի ղեկավար Սերգեյ Ֆիլինը և խորեոգրաֆ Յուրի Պոսոխովը ծրագիր պետք է պատրաստեն Օլիմպիական կրկնակի չեմպիոնի համար:
Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների
Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրն ավարտին հասցնելու իրատեսականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ երկաթգծի հետ կապված տեխնիկական, ինժեներական խնդիներին տեղյակ է: «Բայց սա հարյուր տոկոսանոց քաղաքական նախագիծ է, երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է գնալու, քան ապրանքներ: Նախիջևանի երկաթգծի հետ կապված՝ այս նախագծերը Բաքվում և ՌԴ-ում արդեն նևրոզի են հասցրել իշխանություններին, Թեհրանը հետևողականորեն շարունակում է այդ մասին խոսել, այս նախագծում շահագրգռված են այլ երկրներ ևս, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը:
«ՀՀ-ն պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի, այլապես այլ գործոններ կսկսեն օգտագործել Հայաստանի դեմ»:
«Տարածաշրջանի ապաշրջափակման հերթական փուլն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell-ը կտրուկ նվազեցրել է 2015թ. երկրորդ եռամսյակում շահույթը, ինչպես նաև հայտարարել աշխատակիցների ու կապիտալ ներդրումների կրճատման մասին՝ երկարատև ժամանակահատվածում ակնկալելով նավթի ցածր գներ:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի նա ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը:
Ուկրիանայի մշակույթի նախարարությունը ստեղծում է օտարերկրացի մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», որտեղ ներառվելու են այն անձանց անունները, ովքեր հրապարակավ դեմ են հանդես Ուկրաինայում ռուսական ագրեսիային ու երկրի տարածքային ամբողջականությանը:
Mercedes-Benz-ը կգնի Թավրիզում տեղակայված իրանական Diesel Engine Manufacturing’s-ի (IDEM, դիզելային շարժիչների արտադրող) բաժնետոմսերի 30 տոկոսը: Այդ մասին Trend-ին հայտնել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն:
Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի ռազմանավերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ ռազմածովային նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ Իգոր Դիգալոյին: