Եվգենի Պլյուշչենկոն կաշխատի Մեծ թատրոնի բալետի կույր գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի հետ
Մեծ թատրոնի բալետի ղեկավար Սերգեյ Ֆիլինը և խորեոգրաֆ Յուրի Պոսոխովը ծրագիր պետք է պատրաստեն Օլիմպիական կրկնակի չեմպիոնի համար:
Ֆիլինը հաղորդել է, որ պետք է զբաղվի Պլյուշչենկոյի համար նոր կերպարներ մշակելով:
«Մոտ ժամանակները կսկսենք միասնական աշխատանքը խորեոգրաֆների հետ, որոնց թվում կլինի, մասնավորապես, Յուրի Պոսոխովը: Նա է հենց բեմադրել «Մեր օրերի հերոսը» բալետը, որի համաշխարհային պրեմիերան հաջողությամբ անցավ Մեծ թատրոնում»,- ցիտում է Ֆիլինին ТАСС-ը:
Պլյուշչենկոն այցելել է Մեծ թատրոն` դիտելու «Մեր օրերի հերոսը» բալետը և Ինստագրամում կիսվել է իր տպավորություններով:
«Ինձ համար պատիվ է աշխատել թատրոնի այդպիսի վարպետների հետ: Ես ոգեշնչվում եմ նրանց մտքերով և նոր կերպարներով: Երեկ ներկա էի Մեծ թատրոնում և դիտում էի «Մեր օրերի հերոսը» բալետը: Մեծ տպավորություն եմ ստացել: Խորհուրդ եմ տալիս բոլորին»,- գրել է Պլյուշչենկոն:
Սոչիի խաղերց հետո Պլյուշչենկոն վիրահատվել է և ելույթ չի ունեցել:
Կարիերան վերսկսելու մասին մարզիկը հայտարարել է 2015թ. ապրիլի 17-ին:
2013թ. հունվարին Սերգեյ Ֆիլինի վրա հարձակում է կատարվել, որը ժամանակ նրա դեմքին ծծմբաթթու են լցրել: Մի քանի տասնյակ վիրահատություններից հետո արտիստը տեսնում է 10 տոկոսով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը