Բաժիններ՝

Հրաձգություն Ստամբուլի կենտրոնում. կան տուժածներ

Անհայտ անձը այսօր կրակ է բացել Ստամբուլի կենտրոնում ու վիրավորել 5 մարդու, այդ թվում՝ մեկ արտասահմանցի զբոսաշրջիկի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում՝ Իստիկլյալում:
Ոստիկանության տվյալով՝ հրաձգությունը հնչել է տղամարդկանց վեճի ժամանակ:
Ինչպես հայտնում է «Հուրիեթը», արտասահմանցին վնասվածք է ստացել ոտքի շրջանում, նրա քաղաքացիության մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

Տուժածներին հոսպիտալացրել են: Ոստիկանությունը որոնում է հրաձգության հեղինակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս