Բաժիններ՝

Էպիլեպսիայի բուժում վիրահատական միջամտությամբ

Նեյրովիրաբուժական միջամտությունը օգնում է էպիլեպսիայով տառապող հիվանդների 65 տոկոսին, որոնք դժվար են տրվում դեղորայքային բուժման, ամբողջությամբ ազատվել նոպաներից: Երկարատև հետազոտությունները ընդգծում են վաղաժամ վիրահատական միջամտությունների առավելությունները:

Նեյրովիրաբուժական վիրահատությունների օգնությամբ հիվանդների զգալի զանգված, ինչպես և ավելի վաղ ենթադրվում էր, կարող է ձերբազատվել էպիլեպտիկ նոպաներից: Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի կողմից անցկացված երկարատև հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ միջամտությունից 12 տարի անց հիվանդների 2/3-ի մոտ, որոնք տառապում են կիզակետային կորտիկալ դիսպլազիայով (FCD), նոպաներ այլևս չեն գրանցվել:

Գլխուղեղի կեղևի դիսպլազիան էպիլեպտիկ նոպաների պատճառ է հանդիսանում, որոնք շատ դժվար են տրվում, երբեմն չեն էլ տրվում դեղորայքային բուժման: Վիրահատական միջամտության ընթացքում հեռացվում է գլխուղեղի կեղևի հատված, որը առաջացնում է նոպաներ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շուտ անց կացվի վիրահատությունը, այնքան բարձր են առողջացման հնարավորությունները: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են «Էպիլեպսիա» մասնագիտացված հանդեսում:

Գերմանիայում գրեթե 600.000 մարդ տառապում է էպիլեպսիայով՝ ամենատարածված նեվրոլոգիական հիվանդությունով: Նրանցից 30%-ի մոտ անհնար է վերահսկել նոպաները դեղորայքի կամ այլ միջոցների օգնությամբ:

Արդյունքները կրկնակի գերազանցել են սպասելիքները

Այսօրվա դիությամբ ամենամեծ հետազոտությունների շրջանակներում՝ անց կացված Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Էպիլպտիկ կենտրոնի պրոֆեսորների թիմի կեղմից՝ բ. գ. դ. Անդերսեն Շուլց-Բոնհագեի գլխավորությամբ, ուսումնասիրվել են վրիահատության երկարատև արդյունքները: 12 տարիների ընթացքում դիտարկվում էին կիզակետային կորտիկալ դիսպլազիայով տառապող տարբեր տարիքային խմբերի 211 հիվանդ: Ավելի վաղ անցկացված հետազոտությունների գնահատականների համաձայն հիվանդների 30-40 %-ը վիրահատական միջամտության շնորհիվ ազատվում են նոպաներից:

«Մեր հետազոտությունը ցույց տվեց նոպաների բացակայություն հիվանդների 2/3-ի մոտ նույնիսկ 12 տարի անց: Այսպիսի արդյունքը զգալիորեն գերազանցեց մեր բոլոր սպասումները», – ասում է պրոֆեսոր Շուլց-Բոնհագեն:

Վիրահատությունից հետո նոպաներից ձերբազատված հիվանդների թվից 67 %-ը մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել է հավելյալ դեղորայքային թերապիայից: Հիվանդների մոտ 30%-ը շարունակել են դեղորայքային բուժումը սեփական ցանկությամբ:

«Հիվանդները հաճախ վախենում են նոպաների կրկնվելուց և շարունակում են դեղորայք ընդունել, նույնիսկ եթե բժշկական տեսանկյունից ցուցում չկա», – ասում է պրոֆեսոր Շուլց-Բոնհագեն:

Բուժվելու լավագույն հնարավորությունները երիտասարդ հիվանդների մոտ են

«Կազատի հիվանդին արդյոք նոպաներից միջամտությունը, կախված է վիրահատվողի տարիքից», – հայտնում է պրոֆեսոր Շուլց-Բոնհագեն: Հետազոտությունների համաձայն, մինչև 18 տարեկան հիվանդներն ունեն նոպաներից ազատվելու զգալիորեն ավելի մեծ հնարավորություններ, քան ավելի մեծ հիվանդները: «Երեխաների և պատանիների ծնողներին հարկ է մտածել վիրահատության մասին, հենց որ պարզ է դառնում, որ հիվանդւթյունը դեղորայքային բուժման ենթակա չէ»: Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում արդեն 3 ամսականում արտահայտված էպիլեպսիայով երեխաների համար վիրահատական միջամտություն անցկացնելու համար կան բոլոր հնարավորությունները: Սակայն, մեծահասակ հիվանդների մոտ ևս վիրահատությունը դրական արդյունք է տալիս ի համեմատ դեղորայքային թերապիայի:

Հստակ ախտորոշում՝ գերհստակ վիրահատություններ

Էպիլեպսիայով տառապող հիվանդները, ում մոտ առաջացել է կիզակետային կորտիկալ դիսպլազիա, մինչև վերջերս, համարվում էին փաստացի չվիրահատվող՝ դժվար տարբերակվող էպիլեպտոգեն օջախների և առողջ հյուսվածքների պատճառով: Սակայն, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է ավելի հստակեցնել նոպայի օջախի տեղակայումը:

Էպիլեպսիայով տառապող հիվանդների մոտ գոյություն ունեն բուժման հետևյալ հիմնական հնարավորություն: Առաջին տեղում, անխոս, հետևողական դեղորայքային թերապիան է, որը 70% դեպքերում ազատում է նոպաներից: Եթե բուժման այս մեթոդը չի տալիս ցանկալի արդյունք, ապա դիմում են վիրահատական միջամտության կամ նեյրոստիմուլացիայի:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:

7777

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս