
Կրեմլում հարգում են Հունաստանի հանրաքվեի արդյունքները. Պեսկով

Կրեմլում հարգանքով են վերաբերվում Հունաստանի հանրաքվեի արդյունքներին ու ցանկանում են Աթենքին հնարավորինս արագ փոխհամաձայնության գալ վարկատուների հետ, մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեր հույն գործընկերներին ցանկանում ենք որքան հնարավոր է արագ ձեռք բերել անհրաժեշտ փոխհամաձայնություն վակատուների հետ ու ընդունել այն որոշումները, որոնք լավագույս կնպաստեն այդ երկրում տնտեսական ու սոցիալական կայունությանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով, եթե Հունաստանին հարկավոր է ֆինանսական օգնություն, երկիրը անձամբ պետք է դրա մասին խնդրի, սակայն դեռ նման դիմում չի ստացվել:
Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է Մոսկվան ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հունաստանին, եթե վարկատուների հետ համաձայնություն ձեռք չբերվի, Պեսկովը խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել Աթենքին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք բազմիցս ասել ենք, ու արտգործնախարար Լավրովն էլ ասել է, որ մինչ օրս չի եղել օգնություն տրամադրելու ոչ մի դիմում, այդ թեման չի շոշափվել մեր երկկողմ շփումներում»,-ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրաքվեի ձայների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ քվեարկողների 61,3%-ը դեմ է միջազգային վարկատուների առաջարկությանը, այն դեպքում, երբ պայմանների ընդունման օգտին քվեարկել է ընտրողների 38,7%-ը: