
Ճապոնիայում ցուցադրվել է 3D նկար, որին կարելի է դիպչել

Ճապոնական Aerial Burton ընկերությունը ներկայացրել է իր նոր «Fairy Lights» ստերեո դիսփլեյը, որի միջոցով կարող ենք անվնաս դիպչել ցուցադրվող պատկերին:
Ծավալուն պիկսելները՝ վոկսելները, ձևավորվում են տարածության մեջ ինֆրակարմիր ճառագայթների շատ կարճ իմպուլսների միջոցով: Հետևի կետում այդ իմպուլսներից օդը իոնանում է և արդյունքում ստացում է պլազմայի միկրոկաթիլ, որն էլ փայլում է կապույտ-սպիտակ լույսով:
Այս տեխնոլոգիան բացահայտվել էր վաղուց, սակայննախկինում անհնար էր առանց վնասվելու դիպչել պատկերին: Դիպչելու դեպքում հնարավոր էր ստանալ այրվածք: Այժմ Aerial Burton ընկերությունը սկսել է օգտագործել լույսի այնքան կարճ իմպուլսներ, որ դրանք չեն հասցնում վնասել մարդու մաշկը:
«Թռչող» պատկերին դիպչելիս այն դառնում է ավելի վառ, իսկ հարվածի արդյունքում որոշակիորեն փոխվում է պատկերի ձևը: Այսպիսով պատկերներ ստանալու այս նոր տեխնոլոգիան ոչ միայն վիզուալ է, այլև հետագայում էկրանների համար կարող է դառնալ ինքատիպ ու կիրառելի ստեղներ: Այս տեխնոլոգիան զարգացնելու դեպքում մոտ ապագայում կարող են ստեղծվել 3D էկրաններ:
Սիրարփի Աղաբաբյան