
ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալու համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը, որի համաձայն՝ Ղրղըզստանը միանում է ԵՏՄ-ին: Զուգահեռ ընթանում են նաև վավերացումներ միությունների մյուս պետություններում: Մայիսի 22-ին Ղրղըզստանն արդեն վերջացրել էր ԵՏՄ-ին միանալու համար հանրապետության բոլոր ներպետական ընթացակարգերը, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ պետությունները այս տարվա մայիսի 8-ին ընդունել էին որոշում Ղրղզըստանի՝ միությանը միանալու վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը երեկ վավերացրել է Բելառուսը:
Այս տարվա հունվարին ԵՏՄ-ին անդամակցել էր նաև Հայաստանը, բանակցություններ են ընթանում Տաջիկստանի ու Ուզբեկստանի՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: