Բաժիններ՝

Դունգան կմնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վալտեր Ֆելդմանը հայտարարել է որոշման մասին առ այն, որ ազգային հավաքականի գործող մարզչական շտաբը կպահպանվի:

Շաբաթ օրը Դունգայի ղեկավարած Բրազիլիայի հավաքականն Ամերիկայի գավաթի մեկ քառորդ եզրափակչում պարտվեց Պարագվայի հավաքականին:

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ:ոքի (1:1) հաշվով, իսկ 11 մետրանոցների շարքն ավելի հստակ իրականացրին պարագվայցիները:

«Դունգան մնալու է»,- հայտարարել է Ֆելդմանը:

Դունգան գլխավորել է հավաքականը 2014 թ.:

2006-2010 թթ. Դունգան արդեն գլխավորել էր հավաքականը և 2007 թ. նվաճել էր Ամերիկայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930