Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է Անխել Դի Մարիային «ՊՍԺ»-ին` Էդինսոն Կավանիի փոխարեն

Լուի Վան Գալը շարունակում է փնտրել արդյունավետ հարձակվող` «կարմիր սատանաների» համար:

«Տոտենհեմի» հետ Հարի Քեյնի տրանսֆերի անհաջող բանակցություններից, Մարիո Մանջուկիչի չկայացած գործարքից և «Ասթոն Վիլլայից» Կրիստիան Բենդեկին գնելուց հրաժարվելուց հետո մանկունյանցիները սևեռվել են «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանիի վրա:

Daily Star-ի տեղեկությամբ, 28-ամյա ուրուգվայցին քննարկում է Փարիզից հեռանալու տարբերակը, քանի որ նրան հաճելի չէ միշտ մնալ Զլատան Իբրահիմովիչի ստվերում:

Միևնույն ժամանկ, ֆրանսիացիները հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի նկատմամբ, իսկ Լուի Վան Գալը լավ հնարավորություն է տեսնում երկկողմանի շահավետ տեղափոխություն կատարելու համար:

2014-15 թթ. Կավանին անցկացրել է 52 հանդիպում և խփել է 31 գնդակ:

Մարիայի հաշվին կա 33 խաղ, 4 գոլ և 12 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս