
Բաստիան Շվայնշտայգերը մոտ է «Բավարիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

«Կարմիր սատանաները» Գերմանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպանին երաշխիք են տվել, որ նա կունենա իր մշտական տեղը թիմի հիմնական կազմում:
Բաստիան Շվայնշտայգերը գտնվում է «Բավարիայի» համակարգում 14 տարեկանից: Պեպ Գվարդիոլայի ժամանակ գերմանացու մոտ շատացան վնասվածքները, իսկ անցած մրցաշրջանում նա ընդամենը 15 անգամ է դուրս եկել դաշտ` թիմի հիմնական կազմում:
Ինչպես հաղորդում է The Times-ը, Շվայնշտայգերն ինքը դեռ չի որոշել իր ապագան, խաղային մշտական պրակտիկան լուրջ շարժառիթ է տեղափոխման համար, քանի որ նրան այդ դեպքում հեշտ կլինի պահպանել տեղն ազգային հավաքականում:
Շվայնշտայգերն անցկացրել է «Բավարիայի» կազմում 500 պաշտոնական հանդիպում և խփել է 6 գնդակ:
«Բավարիայի» կազմում նա ութ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և յոթ անգամ նվաճել է երկրի գավաթը:
Երկու տարի առաջ Շվայնշտայգերը և «Բավարիան» հաղթել են Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը