Սիրիական բանակը զինյալներից ազատել է Հասաքե քաղաքի կարևոր շրջաններից մեկը
Սիրիական բանակը հայտնել է, որ զինյալներից ազատել է ռազմավարական նշանակության Հասաքե քաղաքի կարևոր շրջաններից մեկը ԴԱԻՇ-ի զինյալների կողմից գրավելուց մի քանի օր անց, հայտնում է Reuters-ը:
Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ Նաշվան՝ քաղաքի հյուսիսային շրջանը, հաջողվել է «ազատել» զինյալներից, որոնք քաղաքը կայծակնային հարձակմամբ գրավել էին անցած շաբաթ:
Հասաքեի գրավումը մի քանի օր առաջ թույլ էր տվել նրանց դիրքեր զբաղեցնել քաղաքի առավել խիտ բնակեցված շրջաններում ու դուրս հանել այդտեղից հազարավոր խաղաղ բնակիչների: