«Մոխրագույնի 50 երանգները» գրքի հեղինակը 2015թ. իր կարողությունը ավելացրել է մինչև 58 մլն դոլար
Գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը՝ «Մոխրագույնի 50 երանգները» եռագրության հեղինակը, 2015թ. իր կարողությունը ավելացրել է մինչև 58 մլն դոլար, հայտնում է The Guardian-ը:
2014թ. Ջեյմսի հաշվեհամարն ավելացել է 15,3 մլն դոլարով:
Նշվում է, թր այդ գումարի մեջ ներառված չեն եկամուտները եռագրության «Գրեյ» կոչվող սիքվելից ու «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի հոնորարները, որտեղ գլխավոր դերակատարներին մարմնավորել էին Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը:
Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել էր 569 մլն դոլար: