Բաժիններ՝

Տղամարդը կրթություն ստանալու նպատակով ոտքով հատել է 4 հազար կիլոմետր

Էրիթրեայի երիտասարդ բնակիչը ոտքով 10 ամսում անցել է 4 հազար կիլոմետր, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ):

«Ես միշտ հիացել եմ Հարավային Աֆրիկայի կրթական համակարգով: Ինձ շատ դուր է գալիս նրա ժողովրդավարությունն ու փոխակերպումը»,-հայտարարել է 33-ամյա Իբրա Գեբրեյոհաննեսը  News24-ին տված հարցազրույցում՝ ՀԱՀ-ի Կվազուլու-Նատալ նահանգի համալսարանում երկրաբանի դիպլոմ ստանալուց հետո:

Նա իր առաջին երկրաբանական ուսումն  ստացելէ Էրիթրեայում 2007թ. ու սկսել էր ուսումնասիրել Հարավային Աֆրիկան: 2 տարի անց նա ուղևորվեց հեռավոր ճանապարհորդության: Ոչինչ չասելով ծնողներին՝ նա գնաց իր երազանքի հետևից:
«Իմ երազանքը իրականացավ, երբ ես ստացա դիպլոմը: Ես ստացա կրթություն, որն ուզում էի: Ես իզուր չանցա այս ուղին»,- ասել է աֆրիկացին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930