Բաժիններ՝

8 հրաշալի խորհուրդ Իվ Սեն Լորանից

Adme.ru կայքը ներկայացրել է ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանի մի քանի խորհուրդ:

1. Գեղեցիկ լինելու համար կնոջը բավարար է միայն սև բլուզ, սև շրջազգեստ, ինչպես նաև քայլել` բռնելով այն տղամարդու ձեռքը, որին նա սիրում է:

2. «Նույնիսկ ամենահրաշալի զգեստին գոնե մեկ կաթիլ օծանելիք է պետք: Միայն օծանելիքը դրան ավարտուն տեսք ու իդեալականություն կհաղորդի, իսկ ձեզ շարմ ու հմայք կհաղորդի»: Իվ Սեն Լորանը խոշոր, ճչացող զարդերի երկրպագու չէր: Նրա սիրելի աքսեսուարը մեծ, սև շրջանակներով ակնոցն էր: Նա խորհուրդ էր տալիս հագուստը զարդարել արևային ակնոցով և կարծում էր, որ լավ և համապատասխան օծանելիքի բույրը ոճն ավելի լավ է ընդգծում, քան մեծ զարդերը:

Iv sen Loran1 (1)

Կարդացեք նաև

3. «Այս աշխարհում ես միայն մի բանի համար եմ ափսոսում՝ ջինսը ես չեմ հորինել»: Իվ Սեն Լորանը պաշտում էր ջինսերը: «Դրանք արտահայտիչ են, համեստություն, սեքսուալ գրավչություն, պարզություն ունեն. այն ամենը, ինչի կարիքն ունեմ ես իմ հագուստներում: Մի վախեցեք ձեզ սազող ջինսերը կրել՝ որպես ամենօրյա հագուստ: Մինչ այժմ չի հորինվել որևէ այլ ունիվերսալ բան»,- ասում էր նա:

4. «Կանացի տաբատը պետք է կանացի լինի, կառուցվածքին այնպես համապատասխանի, որ փակի կամ էլ ընդգծի այն, ինչ պետք է»: Իվ Սեն Լորանը դիզայներներից առաջինն էր, որ կանանց «նվիրեց» տղամարդկանց համար նախատեսված իրեր: Նա իր կյանքից տարիներ կորցրեց՝ աշխարհին ապացուցելու համար, որ տաբատով կինը գեղեցիկ է: Իհարկե, միայն այն տաբատով, որն իդեալական է կառուցվածքի համար:

5. Նորաձևությունն անցնում է, ոճը՝ մնում: Ինձ ֆիզիկական ցավ է պատճառում տեսնել կնոջ, ով իրեն նորաձևության զոհն է դարձրել  և ծիծաղելի ու վախեցնող տեսք ունի: Ամենօրյա կյանքն ու պոդիումը տարբեր բաներ են: Անձնական ոճը ենթադրում է առանձնահատկությունների հաշվենկատություն, այն ընդգծում է ուժեղ կողմերը և թաքցնում թերությունները, և ոչ թե՝ կուրորեն հետևում է նորաձևության միտումներին:

Iv sen Loran1 (2)

6. «Էլեգանտ կարող է համարվել միայն այն ապշեցուցիչ զգեստը, որը երկրորդ անգամ կրել չի կարելի»: Իվ Սեն Լորանը խորհուրդ էր տալիս գումար չափսոսալ զգեստի համար, եթե այն անհրաժեշտ է իրոք կարևոր միջոցառման համար: Հարմարավետ զգալն ու լավագույն տեսք ունենալը ոսկե կանոն է:

7. «Սերը լավագույն կոսմետիկան է, սակայն կասմետիկա գնելն ավելի հեշտ է»: Իվ Սեն Լորանի ամենահայտնի արտահայտություններից մեկը հետևյալն էր. «Կնոջ համար լավագույն հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնություններն են: Բայց նրանց համար, ովքեր զրկված են այդ երջանկությունից, գոյություն ունեմ ես»:

8. «Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, ով կրում է այն»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս