Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:
«Թեկնածուներից 3-ն էլ ինձ համար երեխա են՝ այդ Էդվինն էլ, Պալաչն էլ, իսկ այդ Վահագնի ապ ու պապերը չեն կարող ինձ 5 մետրից մոտ գալ, բայց նրա կողքին կանգնած է թիկանազորը, ու մեկը կարող է նրան շոյվելու համար արել է»:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 57.000 դրամ և բանկային քարտեր:
Գայլի հարձակման դեպք Շիրակի մարզում: Կամո գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի գոմում գիշատիչը խեղդել ու վնասել է մի քանի գլուխ ոչխարի` միանգամից մոտ 1 միլիոն դրամի վնաս հասցնելով:
Տունն ունի երեք սենյակ, ընդամենը երկու ամիս առաջ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը մուտք ուներ իր տան բոլոր սենյակներում։ Հետո նրա գլխում ուռուցք հայտնաբերվեց. «Ցավդ տանեմ, գալիս էին, մի կտոր հաց տալիս էին, դրանով պրծնում ա»։
Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:
Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման: Այս պահին բժիշկները որպես լուծում տեսնում են ոտքի ամբողջական անդամահատումը, բայց փորձում ենք դրանից խուսափել, քանի որ վստահություն էլ չկա, որ ոտքի հեռացումով ամբողջական բուժում կտրվի:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունիսի 1-ին պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ն աշխույժ էին, երբեմն՝ կամակոր, սակայն ընթացքը չափազանց հետաքրքիր էր. նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացրել ու ներկայացրել հայրիկի կամ մայրիկի կերպարը:
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 81) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
«Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք»:
«Հայաստանն իր տնտեսական խնդիրները և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը վերացնելու համար պետք է վերակողմնորոշվի դեպի Եվրոպա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր տնտեսագետ, Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը
Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների և մաքսատների կողմից իրականացվող գործընթացներում»: Ըստ Կարեն Սեդրակյանի, պետական գնումների համակարգում հաճախ հանդիպող ռիսկերից են գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի`
13 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը։ Դատարանում ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը խնդրեց քննության չառնել նախորդ դատական նիստում իր կողմից ներկայացված միջնորդությունը։ Փաստաբանը միջնորդել էր խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով։
Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված լսումները կլինեն հունիսի 12-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հրավիրվել են ՀԷՑ-ի ղեկավար Ալեքսեյ Բիբինը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ճարտար քաղաք եւ մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Մայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
Հայրենիք-սփյուռք գործակցության ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 34.5 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.8%-ով: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ինձ պետք չեն անարդար ընտրություններ, և ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: Հորդորում եմ նաև մյուս թեկնածուներին, նաև իրավապահ մարմիններին, որպեսզի այդ օրը հետևողական լինեն և իրենց աշխատանքը ճիշտ կատարեն»:
Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ծննդյան խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառելու և տուժողի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի համաձայնության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամաատության կարգավորման համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքները սկսել:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները:
«Այնպիսի հզոր պայթյուն էր, որ անհնար էր՝ մարդ չտուժեր: Լավ է, որ գիշերվա ուշ ժամ էր, թե չէ հնարավոր էր՝ ավելի շատ մարդ տուժեր: Սա չարյաց փոքրագույնն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Չարենցավան քաղաքում տեղակայված գազալցակայանի պայթյունի դեպքին: Չարենցավանի քաղաքապետն ասաց, որ ինքը դեպքի վայրում է եղել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությանը:
Այսօր՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ազգային ժողովի բակում ընդունելություն է կազմակերպվել: ԱԺ-ն բացել է դարպասները և հյուրընկալել մանուկներին: Երեխաներին զվարճացնում են համերգային շոու-ներկայացումը, էկզոտարիումը, տարբեր խաղերը, կա նաև անվճար հյուրասիրություն:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին:
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպան լինել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ Վլ.Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ։