Ծեծել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուին. «Փաստինֆո»
Մայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ թեկնածուի տված հաղորդման հիման վրա արդեն իսկ պարզվել է նրան հարվածողի անձը: Դա Կարապետ Մկրտչյանն է: Ոստիկանությունում այս փաստով կատարվում է հետաքննություն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: