Գայլի հարձակման դեպք Շիրակի մարզում
Tsayg.am-ը գրում է. Գայլի հարձակման դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Կամո գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի գոմում գիշատիչը խեղդել ու վնասել է մի քանի գլուխ ոչխարի` միանգամից մոտ 1 միլիոն դրամի վնաս հասցնելով:
Ոչխարների մի մասը սատկել են դեռ լուսաբացին, մյուս մասն էլ վիրավոր են, սակայն գյուղի անասնաբույժը մորթել չի թույլատրել, միսն օգտագործել չի կարելի: Գյուղացիների պնդմամբ՝ Կամոյում գայլերի հարձակումները հաճախ են լինում` տարվա բոլոր եղանակներին, սակայն սարերից իջնող գիշատիչներից պաշտպանվելու ոչ մի տարբերակ չկա: