Տոնական միջոցառում ՀՀ պաշտպանության նախարարությունում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները:

Վաղ առավոտից պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, որտեղ թևածում էին պարզությունը, անկեղծությունն ու բարությունը կամ, մեկ բառով ասած՝ մանկությունը
Հեքիաթների սիրված հերոսները, գունավոր փուչիկները, երեխաների վառվռուն աչքերը, նրանց կարկաչուն ծիծաղը, պարզ ու միամիտ հարցերը, ինչպես նաև հայրենիքի վերաբերյալ յուրօրինակ պատկերացումներն ու անկեղծ բարեմաղթանքները բարձր տրամադրություն ու դրական լիցքեր փոխանցեցին բոլորին:

Հեքիաթային տրամադրությունը լրացնում էին «Արևներ» մանկական համույթի սաների կատարումները, գեղեցիկ շոու ծրագրերը, «Խաղաղությունը մեր աչքերով» կավճանկար-զվարճածաղը, Երևանի պետական կրկեսի մենակատարների, լարախաղացների ցուցադրությունները, ձիակառքը, ուրախ գնացքը, էկզոտիկ կենդանիների «Էկզոտարիում» կենտրոնի վարժեցրած կապիկն ու թութակները:

Մանուկներին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները, որոնց ռազմահայրենասիրական երգացանկն էլ, օրվա խորհրդին համահունչ, փոխարինվել էր մանկական ուրախ ու զվարթ երգերով:

pn

pn1

pn3

pn5

pn7

pn8

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930