Բաժիններ՝

Չարենցավանում պայթած գազալցակայանը պատկանում է Ֆլեշի Բարսեղին. 1in.am

«Այնպիսի հզոր պայթյուն էր, որ անհնար էր՝ մարդ չտուժեր: Լավ է, որ գիշերվա ուշ ժամ էր, թե չէ հնարավոր էր՝ ավելի շատ մարդ տուժեր: Սա չարյաց փոքրագույնն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը՝ անդրադառնալով երեկ Չարենցավան քաղաքում տեղակայված գազալցակայանի պայթյունի դեպքին: Չարենցավանի քաղաքապետն ասաց, որ ինքը դեպքի վայրում է եղել:

Ինչ վերաբերում է վարկածներին, ապա քաղաքապետն ասել է, որ այս պահին դրա մաիսն խոսել հնարավոր չէ: «Դեպքի վայրում էին ԱԻՆ համապատասխան ծառայությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը, և նրանք էլ կպարզեն, թե ինչն է եղել պատճառը»:

Կայքի տեղեկություններով՝ Չարենցավանի նշված գազալցակայանը պատկանում է գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս