Բաժիններ՝

Սուրեն Թադևոսյանի ոտքը, հնարավոր է, անդամահատեն. Life.panorama.am

Վերջին օրերին ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո այսօր ռեժիսորը արդեն հիվանդասենյակում է, բայց դեռ գտնվում է կայուն-ծանր վիճակում:

Սուրեն Թադևոսյանի ընկերը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ռեժիսորի առողջական վիճակում փոփոխություն չկա.

«Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման: Այս պահին բժիշկները որպես լուծում տեսնում են ոտքի ամբողջական անդամահատումը, բայց փորձում ենք դրանից խուսափել, քանի որ վստահություն էլ չկա, որ ոտքի հեռացումով ամբողջական բուժում կտրվի: Սուրենի մոտ օրգանիզմի թունավորման հետևանքով ախտահարվել են նաև երիկամները, և այս պահին նա չի կարողանում անգամ սնվել կամ ջուր խմել: Այժմ ուզում ենք հասկանալ, թե որքանով հնարավոր և արդյունավետ կլինի արտերկիր տեղափոխելն ու բուժումը դրսում շարունակելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930