Բաժիններ՝

Դեմքի երիտասարդացում

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձերբազատվել կնճիռներից և պիգմենտային հետքերից ու երիտասարդացնել մաշկը, takprosto կայքը խորհուրդ է տալիս օգտագործել հետևյալ դիմակը: Դիմակը թարմացնում է բջիջները, հարթեցնում կնճիռները, ազատում պիգմենտային կետերից ու պեպեններից: Մաշկը թարմանում է և փափկում:

Դիմակի հիմնական բաղադրիչը ծովաբողկն է (хрен): 2 շաբաթ օգտագործելուց հետո անմիջապես կզգաք տարբերությունը:

Ծովաբողկը պարունակում է եթերային յուղեր: Թարմ տերևները պարունակում են կարոտին և այնպիսի տարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, արգինինը, երկաթը, բջջանյութը և հանքային աղերը: Ծավաբողկի մեջ վիտամին C-ն ավելի շատ է, քան կիտրոնի մեջ, բացի այդ, այն պարունակում է վիտամիններ B և PP:

Ծովաբողկի թարմ հյութը՝ համադրված հավասար չափաքանակով ջրի հետ, օգտագործվում է մաշկը սպիտակեցնելու համար: Ստացված լուծույթով անհրաժեշտ է լվանալ դեմքը՝ պեպեններից ազատվելու համար:

Կարդացեք նաև

Ծովաբողկի դիմակ

Մանր քերած ծովաբողկը, մաշկի չորությունից ազատվելու համար, խառնեք սերուցքով և դեղնուցով՝ հավասար չափաքանակով: Իսկ յուղոտ մաշկի դեպքում կարող եք նույնը կրկնել, սակայն ձվի սպիտակուցով: Ստացված զանգվածը քսեք դեմքին և թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Կրկնել 15-20 պրոցեդուրա, սակայն ոչ ավելի, քան շաբաթը 2անգամ:

Սպիտակեցնող դիմակ՝ յուղոտ մաշկի համար

Քերած ծովաբողկը, թթվասերը և կիտրոնի հյութը հավասար չափաքանակով խառնելու դեպքում կստանաք հրաշալի դիմակ, որը նախատեսված է յուղոտ մաշկի համար: Այս դիմակը դեմքին պետք է պահել 15-20 րոպե:

Ծովաբողկից պատրաստված երիտասարդացնող և թարմացնող դիմակն օգնում է լավացնել արյան շրջանառությունն ու ձգել մաշկը: Պատրաստման համար անհրաժեշտ է խառնել 1ճ/գ ծովաբողկը նույն չափաքանակի սերուցքով և կաթով խառնած խմորիչով: Ստացված դիմակը քսել մաքուր դեմքին և թողնել 15-20 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս