Դիմակ կնճիռների դեմ
Այլևս հարկավոր չէ մաշկը երիտասարդացնելու նպատակով մի ամբողջ կարողություն վատնել թանկարժեք պրոցեդուրաների վրա: takprosto-ն ներկայացնում է մի դիմակ, որը կօգնի պայքարել կնճիռների դեմ: Բացի այդ, այն կսնուցի մաշկն ու կփափկեցնի այն:
Բաղադրամասեր
- 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա
- Կես բաժակ սառը ջուր
- 0.5 լ տաք ջուր
- 5 ճաշի գդալ նոր պատրաստած գազարի հյութ
- 1 ճաշի գդալ յուղոտ թթվասեր
Պատրաստման եղանակը
Էմալապատ ամանի մեջ սառը ջուր լցրեք, ավելացրեք կարտոֆիլի օսլան, լավ խառնեք: Ապա տաք ջուր ավելացրեք և դրեք գազին: Եփեք միջին ջերմաստիճանի պայմաններում՝ անընդհատ խառնելով: Երբ դիմակը մի քիչ խտանա, կրակն անջատեք, ավելացրեք գազարի հյութը և թթվասեր: Լավ խառնեք: Մաշկին դիմակը քսեք բարակ շերտով, պահեք 25-30 րոպե:
Պատրաստի դիմակը պահեք սառը տեղում, 3 օրից ոչ ավելի: 6 օր շարունակ դիմակը քսեք դեմքին: Մեկ շաբաթ անց կրկնեք:
Պատրաստեց 168.am-ը