ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
«Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող են ճանաչվել 4 աշակերտ։
Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ:
Ընթացիկ տարվա մայիսի 25-ին Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում կկայանա քանդակագործ Լիլի Կարապետյանի «Ճչացող լռություն» ցուցահանդեսի բացումը:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել:
թե Հայաստան բերեն անգամ աշխարհի լավագույն կառավարությունը, արդյունք չի լինի: Ամբողջ կառավարման համակարգն ինքնին հակակառավարման է: Մեզ մոտ, օրինակ, ռազմավարական թիրախներ՝ որպես այնպիսին, որոնք նաև հասկանալի կլինեին, ուղղակի գոյություն չունեն: Ընդհանրապես պետությունը գործում է «յոլա» ռեժիմով: Եվ լավագույն դեպքում՝ արձագանքում է դանակը ոսկորին հասած երևույթներին: Եվ դա նշանակում է, որ կառավարում գոյություն չունի:
Հայաստանում առկա փորձագիտական մեթոդներով միանշանակ հնարավոր է պարզել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա մայիսի 20-ին արձակված կրակոցները հանցագործության, թե հանցագործության ձևացման հետևանք է:
Մոր հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Մինչև տվյալ դեպքը, եղել է դեպք, երբ ալկոհոլային խմիչքի ազդեցության ներքո, լինելով նյարդայնացած վիճակում, ծեծի է ենթարկել մորը: Մոր հետ հիմնական վիճաբանությունների պատճառ է հանդիսացել իր կողմից ալկոհոլի չարաշահումը, մայրն իրեն հաճախակի նախատել է շատ խմելու համար, ինչից էլ ինքը նյարդայնացել է:
Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացել է ավելի քան 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որը փակելու համար որոշվել է բարձրացնել գործող սակագները։
«Գլխավոր դատախազը հաղորդմանը հարիր սահմանված պարամետրերով ներկայացրեց, անձամբ ես գոհ եմ, որ բոլոր անհրաժեշտ ատրիբուտները ներկայացրել է իր զեկույցի մեջ: Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ դատախազը հնչեցրեց, որ, եթե ապացուցվի, հստակ փաստեր լինեն, որևէ խնդիր չկա դատախազին սահմանափակող և նրա գործառույթներն իրականացնելու առումով: Նրա գրագիտության մակարդակը, կոմպետենտությունը նորմալ էր, բայց թե պրակտիկայում ինչ է, դա այլ հարց է»:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործերը ուղղակի հրաշալի են չնայած այդ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, Անդրանիկ Մանուկյանը նախորդ տարի 3,5 միլիոն դոլարի չափով փոխառություն է տվել տոկոսով փող, որոնց տոկոսներից 118 հազար դոլար եկամուտ է ստացել:
Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014 դեկտեմբերի 17-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին` 26-ամյա Սուրեն Մարգարյանը, բազմաթիվ պարտքեր է ունեցել:
Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել:
Հայտի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձեւական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում:
Մայիսի 24-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Որդին եւ վերջինիս ընկերները վիճաբանել են նրա խորթ հոր հետ, այնուհետեւ պնեւմատիկ զենքից կրակոցներ արձակել՝ վնասելով խորթ հոր ոտքը եւ մեքենան:
Երեկ հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:
Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու՝ պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի՝ թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում:
Խարդախությունների համար նախկինում դատապարտվածը՝ տաքսու թալանի գործով:
Մադրիդի պատկերասրահներից մեկում բացվել է նկարների յուրահատուկ ցուցադրություն` նախատեսված կույր մարդկանց համար:
Վերաքննիչ դատարանը բավարարել է խարդախության մեջ մեղավոր ճանաչված և ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ամբաստանյալի բողոքը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի ժամկետով:
Գազարի հրաշք պատրաստելու համար ձեզանից կպահանջվի՝ նախօրոք պատրաստված խառնուրդին ավելացնել 2ճ/գ մեղր, 3ճ/գ դարչին, 3ճ/գ կտրատած գազար և կես բաժակ ընկույզ:
«Սուրիկ Խաչատրյանը հանրապետական է, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն է, իր աշխատանքից Հանրապետականը դժգոհություն չունի, քաղաքական առումով որևէ ճնշումներ չկան գործի բացահայտման վրա, և, ով մեղավոր է, նա պետք է պատասխան տա օրենքի առջև»: