«Տաշիր» հիմնադրամը շնորհավորում և աջակցում է շրջանավարտներին
Մայիսի 22-ին հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ տասնյակ հազարավոր շրջանավարտների համար դառնալով կյանքի նոր փուլի սկիզբ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, ինչպես անցած տարիներին, այս տարի ևս ֆինանսապես կաջակցի թիվ 32 ընտրատարածքի (որն ընդգրկում է Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջանները, ինչպես նաև Թումանյանի և Ալավերդու մի շարք համայնքներ) բոլոր 54 դպրոցներին ՝ պատշաճ կազմակերպելու «Վերջին զանգի» միջոցառումները:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարապետյանների ընտանիքը շնորհավորում են բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նպատակների իրականացում, հայրենի հողի վրա ինքնադրսևորվելու հնարավորություն, անձնական և գործնական մեծ հաջողություններ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն