Այն, ինչ պետք է իմանալ կտավատի սերմերի մասին
Կտավատի սերմերը պարունակում են Օմեգա-3 ճարպաթթուներ: Մեկ ճաշի գդալ կտավատի սերմերը պարունակում են 1.8գ Օմեգա-3 ճարպաթթուներ: Սերմերը պարունակում են նաև լիգնաններ, որոնք մաքուր էստրոգեն են և ունեն հակաօքսիդանտ հատկանիշներ: Կտավատի սերմերը պարունակում են 800 անգամ ավելի շատ լիգնաններ, քան այլ բույսերը:
Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն։ Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ։ Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են։ Հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով։
Կտավատի սեմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև` Օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը։ Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը` իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը։ Բացի այդ, բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը։
Կտավատի սերմերի մեջ պարունակվող մեծ խտությամբ լիգնանն օժտված է ուժեղ հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային և հակաալերգենային հատկություններով։ Լիգնաններն օրգանիզմը պաշտպանում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից։ Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով։ Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես` պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ Օմեգա-3 և Օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա։
Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր։ Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ։
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը։ Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով։ Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են։
Կտավատի սերմերը հանգստացնում են մարսողական համակարգի լարվածությունը: Դրանք նաև կարող են ներծծել ավելորդ հեղուկն ու տոքսինները: Եթե սերմերը կիսենք ուտելուց առաջ, ապա այն կսնուցի օրգանիզմը ճարպաթթուներով: Այս սերմերի անգամ փոքր քանակությունն առողջարար է միզուղիների համար:
Կտավատի սերմերի օգտագործումը
Թեյ
Կտավատի սերմերը հրաշալի են հազի և կոկորդի ցավի դեպքում: Կարող եք այս թեյին ավելացնել մեղր կամ կիտրոնի հյութ:
Յուղեր
Եթերային ճարպաթթուները, որոնք առկա են կտավատի սերմերի մեջ, օգնում են էկզեմայի, ցիկլի խախտումների, ռևմատոիդ արթրիտի և աթերոսկլերոզի դեպքում: Թարմ քամած կտավատի սերմերի 2թ/գ-ն կարող եք ավելացնել ձեր օրակարգում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը