Բաժիններ՝

Այս կանայք գերել են ողջ աշխարհը

AdMe.ru կայքը ներկայացնում է այն դերասանուհիներին, ովքեր 20-րդ դարում համարվել են գեղեցկության չափանիշեր:

Գրեյս Կելլի

Ամերիկյան դերասանուհի, «Օսկարի» մրցանակակիր: Նա նկարահանվել է տարբեր ռեժիսորների ֆիլմերում, այդ թվում՝ Ալֆրեդ Հիչքոքի մի քանի ֆիլմերում: Նա զբաղեցրել է 13-րդ տեղը կինոյի մեծագույն աստղերի ցուցակում: 1956 թվականին նա ամուսնացել է Մոնակոյի իշխան Ռենյե III- հետ, և այդ ժամանակ նրա ճանաչելիությունն ավելացել է: 2001 թվականին անգլիական «Vogue» ամսագիրը հրապարակել էր բոլոր ժամանակների ամենաէլեգանտ 100 կանանց ցանկը, որտեղ Գրեյսն 1-ին հորիզոնականում էր:

Kelli

Կարդացեք նաև

Էլիզաբեթ Թեյլոր

Անգլո-ամերիկյան դերասանուհի, 3 անգամ արժանացել է «Օսկարի»: Նա Հոլիվուդի թագուհին էր: Էլիզաբեթն առաջին դերասանուհին էր, ում` ֆիլմերից ստացած եկամուտը կազմեց 1 միլիոն դոլար: Էլիզաբեթ Թեյլորն ունեցել է զարդերի ամենամեծ հավաքածուներից մեկն աշխարհում:

Tailor

Կատրին Դենյով

Ֆրանսուհի Կատրին Դենյովի աստղային փառքը սկսվել է «The Umbrellas of Cherbourg» երաժշտական ֆիլմից հետո: Դենյովը 25 տարեկանում դարձել է «Chanel № 5» օծանելիքի դեմքը: Նա հայտնի տղամարդկանց հետ շատ սիրավեպեր չի ունեցել: Դրանցից ամենապայծառն ու ամենահայտնին Ժերար Դեպարդյեի հետ տասնամյա սիրավեպն է:

katrin

Օդրի Հեփբերն

Բրիտանական-ամերիկյան դերասանուհի, ֆոտոմոդել: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Roman Holiday» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»: Օդրին իր ժամանակների ամենաշատ վարձատրվող դերասանուհիներից է եղել: Ամերիկյան կինոյի լավագույն դերասանուհիների շարքում Օդրի Հեփբերնը 3-րդ հորիզոնականում է:

hepbern

Մերիլին Մոնրո

Ամերիկյան դերասանուհի և երգչուհի: Խաղացել է բազում դերեր, դրանցից ամենահայտնին «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմն է: Նա ստեղծել է իր սեփական «Marilyn Monroe Production» կորպորացիան: 1960 թվականին Հոլիվուդի «Փառքի արահետում» արժանացել է աստղի: Ժամանակին շշուկներ էին պտտվում նրա և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սիրավեպի մասին:

monro - Copy

Վիվիեն Լի

Անգլիական դերասանուհին ունի «Օսկարի» երկու արձանիկ: Հրաշալի է նրա խաղը «Gone with the Wind» ֆիլմում: 30-ամյա իր գործունեության ընթացքում Լին կերտել է բազմաթիվ դասական կերպարներ. Օֆելյա, Կլեոպատրա, Ջուլիետ:

vivien

Բրիջիդ Բարդո

Ֆրանսիական դերասանուհի և երգչուհի: Համաշխարհային ճանաչում ձեռք է բերել «And God Created Woman» ֆիլմից հետո: Եվրոպայի համար նա գեղեցկության այնպիսի չափանիշ էր, ինչպիսին Մերիլին Մոնրոն` Ամերիկայի համար: Նա խաղացել է 48 ֆիլում և ձայնագրել 80 երգ:

bardo

Ռոմի Շնայդեր

Գերմանական-ֆրանսիական դերասանուհի: Ռոմի Շնայդերն իր առաջին դերը խաղացել է 15 տարեկանում` «Երբ ծաղկում է սպիտակ յասամանը» ֆիլմում: Երիտասարդ դերասաններին տրվող ֆրանսիական մրցանակը կրում է նրա անունը: Հայտնի է նրա երկարատև ու գեղեցիկ սիրավեպն Ալեն Դելոնի հետ:

shnayder

Մառլեն Դիտրիխ

Գերմանական և ամերիկյան դերասանուհի, երգչուհի: Կինոարվեստում նրա կերպարը կատարյալ էր: Նա չափազանց հայտնի էր ոչ միայն՝ կինոյում, այլև՝ երաժշտության մեջ: Նրա ձայնի տեմբրը հնչում էր շատ կոլորիտային: Դերասանուհին ունեցել է մի քանի հնչեղ սիրավեպեր` Հեմինգուեյի, Ռեմարկի հետ:

ditrix

Գրետա Գարբո

Շվեդական, ամերիկյան դերասանուհին «Օսկարի» մրցանակակիր է: Նրա ամենահայտնի ֆիլմերն են «Torrent»-ը, «Flesh and the Devil»-ը և «Love»-ը: Գարբոն հասել է հայտնիության գագաթնակետին և գրավել է հասարակությանն իր գեղեցկությամբ և խռպոտ ձայնով, որն աշխարհը լսեց արդեն հնչյունային ֆիլմերում:

Garbo

Սոֆի Լորեն

Իտալական դերասանուհի: «Օսկար» մրցանակի հաղթող: Նկարահանվել է բազում ֆիլմերում: Նրա ամենահայտնի ֆիլմերն են «Two Women», «Yesterday, Today and Tomorrow», «Marriage Italian Style», «Sunflower»: Վերջին երեք ֆիլմերում նրա զուգընկերը եղել է Մարչելո Մաստրոյանին, ում հետ էլ նրանք դարձան կինոյի պատմության մեջ ամենավառ զույգերից մեկը:

loren

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս