Ճանաչված պրոֆեսորներն իրենց փորձը բերել են Հայատան

Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի կազմակերպած «Աուտոբորբոքային հետազոտության ապագան` ժառանգական պարբերական տենդերի գենետիկական և կլինիկական ասպեկտները» խորագրով հերթական գիտաժողովն այդ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործում աշխարհի առաջատար մեթոդների ներդնման նպատակ է հետապնդում։

«Մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությունն ինքնին ոգևորիչ է։ Դա նաև բարձր գնահատական է այս ուղղությամբ մեր երկրում իրականացվող աշխատանքների։ Ձեր փորձը մեր բժիշկների մասնագիտական կատարելագործման համար նշանակալի ներդրում կունենա»,-ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասաց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Դանիայից ժամանած պրոֆեսորները աուտոբորբոքային հիվանդությունների, այդ թվում` պարբերական հիվանդության ժամանակակից բուժման և ախտորոշման նոր նվաճումներին մեր բժիշկներին հաղորդակից դարձնելուց բացի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում անվճար հետազոտում են նախապես ընտրված ծանր հիվանդներին։

Տեսանյութեր

Լրահոս