Նունե Եսայան. «Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց»…. bravo.am
Հունիսի սկզբին կմեկնարկի Նունե Եսայանի համերգային շրջագայությունը, որը նա կազմակերպել ու նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգչուհին, ամռան ու աշնան ընթացքում ելույթ կունենա այն երկրներում, որտեղ կա հայկական համայնք: Ցանկում արդեն ընդգրկված են Կիպրոսը, Հունաստանը, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, Նիդերլանդները, Լիբանանը, Միացյալ Նահանգները, Կանադան եւ այլն:
«Հունիսից մինչեւ հուլիսի վերջ, այնուհետեւ սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին Հայաստանում չեմ լինի: Համերգների մեծ մասը կլինեն անվճար ու բացօթյա, իսկ այն համայնքները, որոնք համերգի տոմսեր կվաճառեն, այդ գումարն էլ կուղղվի հատուկ ֆոնդի: Ցավոք, երաժիշտների մեծ խումբ ինձ հետ չի մեկնի, միայն պարի զգեստները կվերցնենք: Բեմում ինձ հետ կլինեն տեղի հայկական պարի համույթները եւ գուցե նաեւ տեղի հայ երգիչները համերգի բացումն անեն»,-նշել է նա:
Նունեի խոսքով` շրջագայությունը ծրագրավորել էր դեռ երկու տարի առաջ. «Այս հայրենասիրական տուրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգի շարունակությունն է: Ես այս տարի Երեւանում գրեթե ոչ մի նախագծի չեմ մասնակցել, փոխարենը զբաղված էի սփյուռքի համար նախատեսված ելույթների կազմակերպմամբ: Մենք գրեթե բոլոր հայկական գաղթօջախներին ուղարկել ենք նամակներ` առաջարկելով հյուրընկալվել նաեւ իրենց երկրում: Ովքեր արձագանքել ու ցանկություն են հայտնել, այդ երկրներում էլ ելույթ կունենամ»:
Նա հայտնել է, որ բավական հագեցած ու զբաղված օրակարգ է ունենալու, այդ պատճառով մեկնելու է առանց ընտանիքի. «Երեխաներիս շատ կկարոտեմ, բայց այս տարի կարելի է մի քիչ ավելի շատ աշխատանքին նվիրվել: Օգոստոսի ընթացքում մի փոքր կհանգստանամ, ընտանիքիս հետ կլինեմ, հետո կրկին ելույթներս կշարունակեմ»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: