Բնական բուժում՝ ստոմատիտի դեմ
Ստոմատիտը բերանի խոռոչի տհաճ գոյացություն է, որը սաստիկ ցավ է պատճառում և երբեմն էլ խանգարում ծամելուն: Ստոմատիտն անվնաս վիրուսային ինֆեկցիա է, որը տևում է մի քանի օրից՝ մինչև մի շաբաթ, երբեմն նույնիսկ՝ ավելի երկար, եթե չբուժվի:
Ստոմատիտի դեմ հրաշալի օգնում են բնական դեղամիջոցները, որոնք ներկայացրել է healthyfoodteam.com-ը:
1. Աղ և ջուր: Մի պտղունց աղը խառնեք ջրով, ապա ստացված լուծույթով ողողեք բերանը: Լուծույթը, որքան հնարավոր է՝ երկար պահել ստոմատիտի վրա: Օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք գործողությունը:
2. Սև թեյ: Թեյի փաթեթը դրեք ստոմատիտի վրա և պահեք մի քանի րոպե, կրկնեք գործողությունն օրական մի քանի անգամ:
3. Բամբակի կտորը թրջեք ալոէի հյութի մեջ և որքան հնարավոր է՝ երկար այդպես պահեք: Օրական մի քանի անգամ կրկնեք այս գործողությունը:
4. Պրոպոլիս: Պրոպոլիսի մի քանի կաթիլ կաթեցրեք ստոմատիտի վրա: Պրոպոլիսն օգտագործելուց հետո կես ժամ ոչինչ մի կերեք և մի խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը