Բաժիններ՝

Հիպոթեկային վարկերի ծավալը նվազել է

Այս տարվա մարտի վերջի դրությամբ՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը կազմել է 169.4 միլիարդ դրամ։ 2014 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ (այսինքն՝ եռամսյակի ընթացքում) հիպոթեկային վարկային պորտֆելը նվազել է 3 միլիարդ դրամով կամ 1.74%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. մարտ ամսվա տեղեկագրից՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեկային վարկերի 57%-ը (96.6 միլիարդ դրամին համարժեք) եղել է արտարժույթով։

Ավելացնենք նաև, որ նշված 169.4 միլիարդ դրամից 135.6 միլիարդը անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են, 26 միլիարդը՝ անշարժ գույքի վերանորոգման, իսկ 7.8 միլիարդը՝ անշարժ գույքի կառուցապատման հիպոթեկային վարկեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս