ԿԲ-ն տուգանել է փոխանակման կետերին ու գրավատներին
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելու համար 2 արտարժույթի փոխանակման կետերի, 2 գրավատների, 2 ապահովագրական սահ- մանափակ պատասխանատվությամբ, 1 փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կիրառվել է տուգանք՝ 8760000 դրամ գումարի չափով (որոշումներ թիվ 1/129Ա, 1/151Ա, 1/161Ա, 1/162Ա, 1/209Ա, 1/224Ա, 1/225Ա)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2015թ. մարտ ամսվա տեղեկագրից։
Եվս 5 արտարժույթի փոխ- նակման կետերի, 1 գրավատան հայտարարվել է նախազգուշացում` հետագայում նման խախտումները բացառելու հանձնարարականով (որոշումներ թիվ 1/150Ա, 1/152Ա, 1/171Ա, 1/195Ա, 1/212Ա, 1/194Ա):