Կոկոսի յուղն 93%-ով սպանում է հաստ աղիի քաղցկեղը

Ըստ healthy-holistic-living.com-ի՝ վերջերս կատարված կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ լաուրինաթթուները (lauric acid), որոնցով հարուստ է կոկոսի յուղը, 93%-ով սպանում են հաստ աղիի քաղցկեղի բջիջները՝ օգտագործումից 48 ժամ անց: Փաստորեն, լաուրինաթթուն թունավորում է քաղցկեղի բջիջները՝ նվազեցնելով գլութացիոնի (glutathione) մակարդակը, որն օգնում է քաղցկեղի բջիջներին պաշտպանվել թթվածնային անբավարարությունից:

Բժշկական հետազոտություններն ապացուցում են, որ բացի քաղցկեղասպան հատկությունից, կոկոսի յուղը կարող է բուժել նաև տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են վիրուսները, բակտերիաները, սնկերն ու պարազիտները: Այն լավացնում է մարսողությունը և լյարդի աշխատանքը, նվազեցնում է բորբոքումները, առողջացնում է մաշկը և արագացնում վնասվածքների վերականգնումը: Կոկոսի յուղը նաև հրաշալի օգնում է շաքարախտով տառապող հիվանդներին, քանի որ կանանց մոտ այն բարձրացնում է առողջարար խոլեստերինի մակարդակը, օգնում է նաև արագ քաշ կորցնել:

Կոկոսի յուղը հագեցած ճարպերի հարուստ պաշար ունի, որոնք բարձր խտության լիպոպրոտեինների (լավ խոլեստերինի) մակարդակի աճ խթանելու և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու հատկություն ունեն: Այն նաև շղթայի կարճ և միջին երկարությամբ ճարպաթթուների, մասնավորապես՝ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեցող լաուրինաթթվի, կապրինաթթվի և միրիստինաթթվի ինքնատիպ խառնուրդ է հանդիսանում:

Կլինիկական հետազոտություններ են տարվում նաև պարզելու՝ արդյոք կոկոսի յուղը կարո՞ղ է իջեցնել խոլեստերինը սրտի հիվանդություններով տառապող հիվանդների մոտ: Կոկոսի յուղն արտասովոր է նրանով, որ նրա 50%-ը լաուրինաթթուներ են: Հետաքրքիրն այն է, որ կովի կաթը պարունակում է 2% լաուրինաթթու, իսկ մարդու կաթը՝ 6%:

Կարդացեք նաև

Այս հետազոտությունները չեն պնդում, որ կոկոսի յուղը քաղցկեղի լիարժեք բուժումն է, սակայն մի բան պետք է հստակ հասկանալ, որ կոկոսի յուղը պարունակում է բնական տարրեր, որոնք պայքարում են մի քանի հիվանդությունների դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս