Իրանը պլանավորում է իր նավթագազային ոլորտի վերածնման համար ներդնել 180 միլիարդ դոլար

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է մինչև 2022 թվականը180 միլիարդ դոլար ներդնել երկրի տնտեսության նավթագազային սեկտորի վերածննդի ու նորացման վրա: Այս մասին Բեռլինում տեղի ունեցած Էներգետիկ անվտանգության գագաթաժողովում հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Նա ընդգծել է, որ Իրանը մշտապես հանդիսացել է էներգակիրների հուսալի մատակարար և մտադիր է վերականգնել իր դիրքերն էներգետիկ շուկայում: Արևմտյան պատժամիջոցների պատճառով Իրանից նավթի արտահանման ծավալը նվազել է մինչև օրական մոտ մեկ միլիոն բարելի:

Զանգանեն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի նավթային ոլորտը պետք է վերադարձ կատարի օրական առնվազն 4 միլիոն բարելի մակարդակին:

Զանգանեի խոսքերով՝ Իրանի ու «Վեցնյակի» միջև ձեռք բերվելիք յուրաքանչյուր համաձայնագիր պետք է իր մեջ ներառի ֆինանսական ու նավթային բոլոր պատժամիջոցների վերացում, որպեսզի Իրանը կարողանա իր պատվավոր տեղը զբաղեցնել համաշխարհային շուկայում:

Տեսանյութեր

Լրահոս