Բաժիններ՝

Կայարանամերձ հրապարակի շրջափակված տարածքը Թոխմախի Մհերի՞նն է

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ այն վերնագրելով այսպես. «Կայարանամերձ հրապարակի շրջափակված տարածքը ասում են Թոխմախի Մհերինն է»: Հաղորդագրության մեջ ասված է. «Երևանի Սասուցի Դավիթ կայարանամերձ հրապարակի մի մայթը, որտեղ նախկինում գործում էր շուկա, այսօր ամբողջովին շրջափակված է: Կից նկարներում երևում է, այդ շրջափակված տարածքն, ու այնտեղ ինչ որ մարդիկ իրականացնում են շինարարական գործողություններ: Մտահոգված եմ նաև տարածքի ծառերով, որոնց անթույլատրելի միջոցներով կարող են չորացնել:

Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք այդ տարածքը սեփականաշնորհված է, ո՞ւմ կողմից, ե՞րբ և ե՞րբ է տրվել այդ տարածքում շինարարական աշխատանքների թույլտվությունն ու ի՞նչ հիմնավորմամբ»:

barev21

Barev1

barev

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս