
Վրաստանն Ադրբեջանին խնդրել է ձերբակալել և արտահանձնել Սաակաշվիլուն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պաշտոնապես դիմել է Ադրբեջանին՝ Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալելու և նրան Վրաստանին արտահանձնելու համար: Այս մասին Haqqin.az-ին հայտնել է Վրաստանի Գլխավոր դատախազության մամլո կենտրոնի ղեկավարի տեղակալ Նատիա Սուխիաշվիլին.
«Մեզ հայտնի է, որ Վրաստանի նախկին նախագահը ներկայումս Բաքվում է: Ցանկանում ենք ընդգծել, որ Վրաստանի Գլխավոր դատախազությունն արդեն իսկ պաշտոնապես դիմել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը՝ Միխեիլ Սաակաշվիլուն ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու համար»:
Սաակաշվիլին Բաքու է ժամանել նախկին նախագահների ֆորումին մասնակցելու համար: Սաակաշվիլին Haqqin.az-ին հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտել են իր ադրբեջանական այցին:
Ադրբեջանի ՆԳՆ-ն ու Գլխավոր դատախազությունը հրաժարվել են մեկնաբանել Սաակաշվիլուն ձերբակալելու և հայրենիք արտահանձնելու հնարավորության մասին տեղեկատվությունը: