
Թուրք ազգայնամոլները Ստամբուլում սև ծաղկեպսակներ են դրել «Ակօսի» խմբագրատան առջև

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանմամբ՝ այսօր առավոտյան ժամերին «Ակօս» թերթի խմբագրատան առջև դրվել է երկու սև ծաղկեպսակ: Դրանցից մեկի վրա գրված է եղել MTP՝ Ազգայնական Թուրքիա կուսակցություն (Milliyetçi Türkiye Partisi) և Turan Ocakları (Թուրանի օջախներ):
Ծաղկեպսակները թերթի խմբագրատան առջև դրել են երկու անձինք, ինչից հետո իրենց ֆեյսբուքյան էջերում այդ մասին հայտարություն են տարածել՝ նշելով, որ դա արել են գիշերային ժամերին: