«Կվռնդեի նրանց Հայաստանից». Վահրամ Բաղդասարյանը` ՀԽ անդամների մասին. Armlur.am

Երեկ «Հիմնադիր հորհրդարանի» անդամները Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարեցին, որ եթե մինչև երկուշաբթի օրը իրենց ընկերներին ազատ չարձակեն, իրենք հացադուլ և նստացույց կհայտարարեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Armlur.am-ի հետ զրույցում բավական կոշտ գնահատական տվեց այս հայտարարությանը: Դիտարկմանը` իշխանությունները ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ն դա թույլ չտալու համար, նա նշելէ ` եթե ինքը լիներ հրաման տվողը, ապա «կվռնդեր նրանց Հայաստան աշխարհից»: «Նման մարդկանց հետևորդները պետք է արժանանան նույն բախտին: Դա իմ կարծիքն է: Ես շատ խիստ եմ վերաբերվում ապրիլի 24-ի հետ կապված սադրիչ գործողություններ կատարող մարդկանց: Իրենք ազատ են իրենց գործողությունների մեջ: Կարող են հեղաշրջում հայտարարել, ցույցեր անեն, միտինգներ, բայց իմ կողմից անընդունելի է պարզապես մինչև 24-ը նման գործողությունները»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930