ԷՔՍՊՐՈՄՏ. Տոներն ավարտվեցին, ի գործ. Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Արա Սահակյան
Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. դա է իր կոչումը եւ պարտքը։ Ընդդիմությունը պետք է`
- համախմբի ժողովրդին,
- ՔՊ-ի իրավախախտումները մերկացնի,
- ցույց տա ՔՊ-ի միջամտությունը արդարադատության իրականացմանը,
- գերիների, պատանդների եւ քաղբանտարկյալների հարցերը արծարծի,
- բյուջետային օրենսդրության խախտումները, պետական պաշտոնեության կաշառումը բազմապատկված աշխատավարձերով ու պարգեւավճարներով,
- քաղաքացիական, դիվանագիտական եւ այլ ծառայությունների կուսակցականացումը,
- 8 մլրդ դոլար պետական պարտքի մսխումը, մեկ անձից գնումների ձեւով պաշտոնական դիրքի չարաշահումները,
- ԱՆԻՖ-ը եւ այլ կոռուպցիոն սխեմաները։
Ընդդիմությունը պետք է նկատի ունենա, որ ամեն թուքումուր ՔՊ-ն պատրաստ է լսել, ընդունել, ներողություն խնդրել, իրենցից մի քանիսին զոհաբերել, միայն թե չհիշեցնենք պատերազմը, պարտությունը, զոհերը, տարածքների ու ճանապարհների կորուստները։ Եկեղեցու թեման էլ է ՔՊ-ն հմտորեն օգտագործում պարտությունն ու կորուստները մոռացության տալու նպատակով։
Եվ, անշուշտ, քննադատությանը զուգահեռ, ընդդիմությունը պետք է ժողովրդին նոր “պայմանագիր” առաջարկի` ծրագրեր, կառավարման ոճ, էթիկա, երկխոսության ձեւեր։
Տոներն ավարտվեցին, ի գործ։
Արա Սահակյան
