Կլիշասը Ֆրանսիային առաջարկել է զորքեր ուղարկել Գրենլանդիան պաշտպանելու համար
Ֆրանսիան պետք է իր զորքերը ուղարկի Գրենլանդիան պաշտպանելու համար, հայտարարել է Սահմանադրական օրենսդրության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայում ֆրանսիական զորքերի հնարավոր տեղակայման մասին խոսքերը։
Մակրոնը նախկինում France 2-իի հետ զրույցում ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է մի քանի հազար զինվոր ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ավելի լավ կլինի նրանց ուղարկել Գրենլանդիա»,- գրել է Կլիշասը Տելեգրամի իր ալիքում։
