Բաժիններ՝

Բան Կի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում: Դա նրա առաջին կոչն է այն բանից հետո, ինչ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը սկսել է ավիահարվածներ հասցնել շիա ապստամբների դիրքերին:

Բան Կի Մունի խոսքերով՝ Եմենը Մերձավոր Արևելքի ամենաաղքատ երկիրն է, ուր սննդի անվտանգության հարցը դրված է ավելի սուր, քան՝ Աֆրիկայի ամենաաղքատ երկրներում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում սկսված ռազմական գործողությունները միայն խորացրել են այդ խնդիրները, ինչի համար էլ բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Եմենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930