Բաժիններ՝

Գալիպոլիի միջոցառումներին կմասնակցի 21 երկրի նախագահ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ ապրիլի 23-25-ին Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու է 21 նախագահ, 2 խորհրդարանի նախագահ, 3 փոխնախագահ, 5 վարչապետ, 2 նախկին նախագահ, 4 միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար և 8 բարձրաստիճան անձ:

Բիլգիչն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին մասնակցելու են մոտ 80 երկրների ներկայացուցիչներ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այդ միջոցառումներին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել մոտ 100 երկրի:

Բիլգիչը հայտարարել է, որ առաջին օրը՝ ապրիլի 23-ին, Ստամբուլում անցկացվելու է Խաղաղության գագաթաժողով, որին մասնակցելու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը, ինչպես նաև Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, Իրաքի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Բիլգիչը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտնի հայտարարությունը՝ նրան մեղադրելով «մուսուլմաններին սպանդի ենթարկելը չտեսնելու» մեջ:

Կարդացեք նաև

Նա հայտարարել է, որ Պապը «խտրական վերաբերմունք» է ցուցաբերում քրիստոնյաների ու մուսուլմանների նկատմամբ՝ առաջ քաշելով միայն քրիստոնյաների ապրած ցավերը: Բիլգիչը Պապին մեղադրել է 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելու մեջ՝ նշելով, որ «գոյություն չունեն այդ մասին միջազգային դատարանների որոշումներ»:

Բիլգիչը դատապարտել է նաև երեկ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը՝ հայտարարելով, որ դա Թուրքիայի համար անընդունելի որոշում է: Բիլգիչը հավելել է, որ այդ որոշումը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի ու ԵՄ-ի փոխհարաբերությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս