Արևմուտքի հետ հարաբերությունների սրացումը կարող է առաջացնել հետխորհրդային տիրույթի հակամարտությունների ապասառեցում. ՌԴ ԳՇ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է առաջացնել հետխորհրդային տիրույթի հակամարտությունների ապասառեցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը.

«Անկարելի է ուշադրություն չդարձնել հետխորհրդային տիրույթի՝ այսպես կոչված սառեցված հակամարտությունների վրա: ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացման ֆոնին աճում է այդ հակամարտությունների ապասառեցման հավանականությունը, ինչը սպառնում է մեր պետության սահմանների մոտ զինված բախումների վերսկսմամբ»:

Մասնավորապես, Գերասիմովն ընդգծել է, որ արդեն ավելի քան 20 տարի է, ինչ վերջնականապես կարգավորված չեն չճանաչված Մերձդնեստրի հանրապետության հետ Մոլդովայի հարաբերությունները, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Վրաստանի հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930