Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. ոստիկանները փնտրում են սպանված Ֆրանսիայի քաղաքացուհու թաղված դին. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 16-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ժամանել են Փարաքար գյուղի Օրբելի փողոցի թիվ 7 տուն:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում նշված տուն են բերել 48-ամյա Գևորգ Խաչատրյանին, ով կասկածվում է 2011 դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի, 78-ամյա Մոնիկ Հարլեյին սպանելու և դին նշված տան հողամասում թաղելու մեջ:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ողջ գիշեր նշված տանը և Գ. Խաչատրյանի մատնանշած հողամասում ուժեղացված ծառայություն են կատարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի և համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: