Գագիկ Ծառուկյանի որդուն զինաթափե՞լ են. «Ժամանակ»

««Ժամանակի» տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքի ոստիկանները զինաթափել են Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբորորդու՝ Մովսես Մանուկյանի թիկնապահներին ու նրանց’ իրենց «շեֆերի» հետ բերման ենթարկել ոստիկանության Աբովյանի բաժին:

Պատճառը թերևս եղել է թիկնապահներով շրջելը, որի դեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար արշավ է սկսում:

Որոշակի ժամանակ պահելուց հետո, սակայն, երիտասարդները ազատ են արձակվել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս