
Ռուսաստանի կողմից С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման արգելքի վերացումը լիովին օրինաչափ է. Զարիֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրած արգելքի չեղյալ հատարարումը լիովին օրինաչափ է:
Զարիֆն ընդգծել է, որ Ռուսաստանի այդ նոր որոշումը չի ազդի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վրա: Ավելի վաղ Իրանը «Ռոսօբոռոնէքսպորտի» դեմ հայց էր ներկայացրել Ժնևյան դատարան՝ պայմանավորվածությունների խախտման համար պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցը հետ կվերցնի այն դեպքում, եթե Իրանին մատակարարվեն C-300 զենիթա-հրթիռային համալիրները: