
Իմ երկրում գտնվում է մոտ 100.000 հայ քաղաքացի. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայից մեկնել է Ղազախստան: Էրդողանը թռիչքից առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.
«Չգիտեմ, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօր ինչ որոշում կկայացնի Եվրոպական խորհրդարանը: Ինչ որոշում էլ որ կայացնի, այն կմտնի մեր մի ականջից և դուրս կգա մյուս ականջից, որովհետև Թուրքիան այնքան կատարյալ է, որ հնարավոր չէ նման մեղք ընդունելը, անհնար է մեզ վրա բիծ թողնելը, ստվեր նետելը: Իմ երկրում գտնվում է մոտ 100.000 հայ քաղաքացի: Մի՞թե նրանք մեր կողմից արժանացել են խտրական, բացասական վերաբերմունքի»: