Գարեգին Նուշիկյանը դիպուկահար էր փնտրում, որ ի՞նչ աներ. «Առավոտ»
«Պահանջված է դիպուկահար», որ սրտե՞ր, թե՞ հարկային տեսուչներին՝ խոցի։ Թեև այս գովազդային հայտարարությանը (Լուսանկարամ) «Բուրմունք» խանութների սրահը, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նաշիկյանին, սիրո տոնի առիթով 2-3 ամիս առաջ էր տեղադրել, սակայն այն, կարծես, ներկայիս համար է գրվել։
Հարկայինը, ի թիվս ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի, ստուգել է նաև Գարեգին Նուշիկյանին պատկանող բիզնեսները և խախտումներ հայտնաբերել։ Ի տարբերության իր գործընկեր պատգամավորների, որոնք հարկայինի ակտը բողոքարկում են դատարանում, Նուշիկյանը հարկայինի որոշման հետ հաշտվել է՝ տուգանքները մուծելու է։ Երևում է՝ կամ դիպուկահար չի գտնվել, կամ դիպուկահարը վրիպել է։
Կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։