Բաժիններ՝

Եմենը Սաուդյան Արաբիայի համար դառնում է «Վիետնամ». The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կամպանիան արագացրել է միմյանց հետ թշնամացած խմբերի Եմենի բաժանվելուն: Ընդ որում` գործողությունը չի մոտեցրել նպատակին հասնելը` գահընկեց արված Եմենի նախագահին իշխանության վերադարձնելը:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ Եմենի ապստամբներն ունեն զենքի բավականաչափ պաշարներ: Եմենի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, ավելի քան 100.000 մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները:

Ռազմական գործողությունը հանգեցնում է էլ ավելի բարդ խնդիրների, քան Եմենի գահընկեց արված նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջև դիմակայությունն է: Երկրի հակամարտության պատճառով ի հայտ է եկել ջրի ու սննդամթերքի դեֆիցիտ:

Փորձագետները կարծում են, որ Սաուդյան Արաբիայի կառավարության ու նրա դաշնակիցների համար Եմենի ռազմական գործողությունը կարող են վերածվել «ճահճի»:

Նրանք նշում են, որ այդ խաղը կարող է հանգեցնել ոչ միայն միլիոնավոր մարդկանց վերաբնակեցմանը, հիվանդությունների տարածմանը, սովին, ջրի դեֆիցիտին, այլև` արմատական խմբավորումների ակտիվության բարձրացմանը:

Կառնեգի կենտրոնի վերլուծաբան Ֆերեա ալ-Մուսլիմին կարծում է, որ Սաուդյան Արաբիան կարող է մնալ Եմենի հակամարտությունից առանց ակնհայտ ռազմական կամ դիվանագիտական ելքի. «Դա դառնում է նրանց Վիետնամը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս