Բաժիններ՝

Իրանցի պատգամավորները պահանջել են, որ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վաղը մեկնելու է Թեհրան: Այդ այցից առաջ իրանցի 65 պատգամավորներ նամակ են գրել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, որում ցանկություն են հայտնել, որ նա ճնշում գործադրի Էրդողանի վրա, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Իրանի վերաբերյալ իր խոսքերի համար: 

Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը: Իրանցի պատգամավորները ցանկանում են, որ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրի Իրանի վերաբերյալ իր անհեռատես հայտարարության համար: Ակնկալվում է, որ վաղվա իրանական այցի շրջանակներում Էրդողանը հանդիպումներ է ունենալու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930