Բաժիններ՝

Թուրքիայի մասշտաբային հոսանքազրկման պատճառը եղել է էներգոբաշխիչ համակարգի խափանումը. Թաներ Յըլդըզ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախորդ շաբաթ Թուրքիայում մասշտաբային հոսանքազրկման պատճառը եղել է էներգոբաշխիչ համակարգի խափանումը:

Թուրքիայի էներգոհամակարգի լուրջ վթարը տեղի էր ունեցել մարտի 31-ի առավոտյան, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի գրեթե ողջ տարածքում անջատվել է 6-10 ժամով: Հոսանքազրկվել էր Թուրքիայի 81 նահանգներից 80-ը՝ բացառությամբ Վանի նահանգի, որն էլեկտրաէներգիան ստանում է Իրանից:

Յըլդըզը հայտարարել է. «Բացասական շատ գործոններ համընկել են իրար: Դա շատ հազվադեպ դեպք է: 1 վայրկյանի ընթացքում շարքից ելել է 5 էներգոբաշխիչ գիծ: Արևելքից արևմուտք գնացող էլեկտրահաղորդագծերի բեռնվածությունը գերազանցել է թույլատրելի նորման: Տեղի է ունեցել դրանց ավտոմատ անջատում, կապը խզվել է երկրի արևելյան ու արևմտյան մասերի միջև»:

Յըլդըզը հավելել է, որ տեխնիկական խափանման հետ մեկտեղ որպես վթարի պատճառ է դիտարկվում նաև օպերատորների սխալը: Նախարարի խոսքերով՝ հրաժարական են տվել Թուրքիայի էներգոբաշխիչ ընկերության (TEIAS) տնօրեն Քեմալ Յըլդըրը, ընկերության մի շարք աշխատակիցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930